28/07/2026
📢 ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Հարգելի՛ քաղաքացիներ,
2026 թվականի հուլիսից սոցիալական աջակցության մի շարք դիմումներ ներկայացվում են առցանց՝ սոցիալական պաշտպանության միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այս փոփոխության արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ դժվարություններ են ունենում համակարգից օգտվելու, ինչպես նաև դիմումների ճիշտ լրացման և ներկայացման ընթացքում։
Այդ նպատակով «Լուսաստղ» ՀԿ-ն կազմակերպում է անվճար ուսուցողական և տեղեկատվական դասընթաց, որի ընթացքում կներկայացվեն՝
✅ ինչպես մուտք գործել էլեկտրոնային համակարգ,
✅ ինչպես լրացնել և ներկայացնել դիմումը,
✅ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ,
✅ ինչպես խուսափել հաճախ հանդիպող սխալներից,
✅ հարց ու պատասխան մասնակիցների հետ։
📅 Օր՝ 4 օգոստոսի, 2026 թ.
🕒 Ժամ՝ 15:00
📍 Վայր՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 16
👥 Մասնակիցների թիվը սահմանափակ է։ Դասընթացին կմասնակցեն գրանցված առաջին 15 քաղաքացիները։
📩 Մասնակցելու համար գրանցվեք՝ մեկնաբանությունում գրելով «Մասնակցում եմ», կամ կապ հաստատեք մեզ հետ անձնական հաղորդագրությամբ։
Սիրով սպասում ենք ձեզ՝ օգնելու, որպեսզի կարողանաք վստահորեն օգտվել նոր էլեկտրոնային համակարգից և ինքնուրույն ներկայացնել ձեր դիմումները։
04/07/2026
«Լուսաստղ» ՀԿ-ի իրականացրած իրազեկման արշավներն ու դիտորդական առաքելությունը վեր հանեցին ընտրական գործընթացում առկա լուրջ ֆիզիկական և տեղեկատվական խոչընդոտները: Մենք արդեն ամփոփում ենք առաջարկների փաթեթը՝ ԿԸՀ-ին ներկայացնելու և առաջիկա ՏԻՄ ընտրություններն իրապես ներառական դարձնելու համար:
The awareness campaigns and observation mission conducted by "Lusastgh" NGO highlighted severe physical and informational barriers within the electoral process. We are currently finalizing a package of recommendations to submit to the Central Electoral Commission (CEC), aiming to make the upcoming local elections truly inclusive.
👉 Մանրամասները՝ «Լուրեր»-ի ռեպորտաժում / Details in the "Lurer" report:
#ԼուսաստղՀԿ #Ներառականություն #Ընտրություններ #Մատչելիություն
Հաշմանդամություն ունեցողների խնդիրներն ընտրական գործընթացներում
Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Fa...
08/06/2026
🗳️ Այս կադրերը նկարահանվել են ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ․․․
երբ մեր դիտորդները պատրաստվում էին իրենց կարևոր առաքելությանը։
📌 40-ից ավելի դիտորդ
📌 72 ընտրատեղամաս
📌 Ուշադրության կենտրոնում՝ Վանաձոր խոշորացված համայնքը
Ընտրության օրը նրանք հետևել են գործընթացին՝ արձանագրելով յուրաքանչյուր կարևոր դրվագ։
📣 Իսկ ինչ արձանագրեցինք, ինչ խնդիրներ ու ինչ պատկեր ունեցանք՝ կներկայացնենք շատ շուտով։
_______________
🗳️ These moments were captured just a few days before the elections…
when our observers were preparing for their important mission.
📌 More than 40 observers
📌 72 polling stations monitored
📌 Focus area: the enlarged Vanadzor community
On election day, they closely followed the process, documenting every important development.
📣 What did we observe? What challenges and trends were identified?
We will be sharing the results and key findings very soon. Stay tuned…
Բրայլյան կաղապարները վերջապես կծառայե՞ն իրենց նպատակին․ «Լուսաստղ»-ի դիտարկումները
«Լուսաստղ» հասարակական կազմակերպությունը տասնամյակներ շարունակ ծրագրեր է իրականացնում՝ նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց լայն ներգրավվածությանը համապ...
08/06/2026
Սրտանց շնորհավորում ենք ՍՕԱՐ Հայաստանի գրասենյակի ղեկավար Հռիփսիմե Մուրադյանի ծննդյան տարեդարձը։ 🎉💐
Ձեր հոգատարությունն ու մարդասիրական նվիրումը մշտապես զգացվում են մեր շահառուների կյանքում։ Դուք միշտ նրանց կողքին եք՝ աջակցելով, օգնելով և նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը։ Ձեր շնորհիվ մեր տարեցների տոնական օրերը լցվում են ուրախությամբ, ջերմությամբ ու հոգատարությամբ, իսկ նրանց առօրյան՝ ավելի արժանապատիվ և խնամված է դառնում՝ ապահովելով նաև անհրաժեշտ հիգիենիկ պայմաններ։
Մաղթում ենք, որ Ձեր բարությունն ու մեծ սիրտը միշտ վերադարձվեն Ձեզ բազմապատիկ սիրով, գնահատանքով և հաջողություններով։ Թող կյանքը լի լինի լուսավոր օրերով, առողջությամբ և նոր ձեռքբերումներով։ ✨🌷
06/06/2026
🗳️ Ընտրական կիրակին ընդառաջ՝ «Լուսաստղ»-ը պատրաստ է։
Հունիսի 7-ին ամբողջ օրվա ընթացքում մեր համակարգողները կաշխատեն դիտորդների հետ՝ ապահովելով ընտրության օրվա ընթացքի մշտադիտարկումը և արագ արձագանքը։
📍 Մեր դիտակետում է թիվ 23 ընտրատարածքը՝ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ։
Մենք շարունակելու ենք հետևել ընտրական գործընթացի թափանցիկությանը, հասանելիությանը և ներառականությանը։
📲 Հետևեք մեզ՝ օրվա ընթացքում թարմացումների, դիտարկումների և կարևոր տեղեկությունների համար։
👀🧑🦯➡️👩🦽➡️
🗳️ Ahead of Election Sunday, “Lusastgh” is ready.
Throughout June 7, our coordinators will work closely with observers to ensure continuous monitoring of the election day process and rapid response when needed.
📍 Our observation focus is the entire Electoral District No. 23.
We will continue monitoring the transparency, accessibility, and inclusiveness of the electoral process.
📲 Follow us throughout the day for updates, observations, and important information.
Մենք պիտի ցույց տանք, որ կարող ենք, որ իրավունք ունենք. Հասմիկ Փելեշյան
Հասմիկ Փելեշյանը 2000 թվականից մասնակցում է ընտրական գործընթացներին՝ որպես դիտորդ։ Նա հիշում է, թե ինչպես էին մարդիկ զարմանում, երբ իմանում էին, որ հաշմանդամություն ...