14/06/2026
Պատրաստի կահույք գնելը թվում է արագ լուծում, սակայն երկարաժամկետ հեռանկարում անհատական նախագծումն ունի հստակ առավելություններ.
✅ Տարածքի 100% օգտագործում.
Չեն մնում դատարկ անկյուններ կամ խորշեր, որտեղ փոշի է հավաքվում։
✅.... Դուք ինքներդ եք որոշում, թե որտեղ տեղադրել բարձրակարգ մեխանիզմներ (օրինակ՝ հաճախ բացվող գզրոցներում) և որտեղ խնայել (չոր գոտիների ներքին կոնստրուկցիաներում)։
✅Ֆունկցիոնալություն. Կահույքը հարմարեցվում է Ձեր կենցաղային տեխնիկայի չափսերին և օրվա գրաֆիկին։
📩 Ուղարկե'ք Ձեր տարածքի չափսերը նախնական հաշվարկի համար։
———————————————
📍 ք․Երևան, Արզումանյան 16/4
📲 +374 99 07 87 87
📞 +374 93 32 99 72
————————————————
#կահույք
12/06/2026
Նկարում պատկերված TV գոտին ստեղծվել է ARWOOD-ի կողմից՝ նախապես մշակված 3D գծագրերի և ինժեներական հաշվարկների հիման վրա։
Մեր նպատակն էր ոչ թե պարզապես կահույք տեղադրել, այլ լուծել տարածքի կոնկրետ տեխնիկական խնդիրները։
Ի՞նչ խնդիրներ են պլանավորվել և լուծվել այս նախագծում.
▪️Վարդակների ու լարերի տեղերը հաշվարկվել են նախապես։ Ամեն ինչ անտեսանելի է, բայց հասանելի օգտագործման համար։
▪️Պրոֆիլների տեղերը փորվել են արտադրամասում, ինչի շնորհիվ լուսավորությունը ստացվել է հավասարաչափ։
ARWOOD-ի մոտեցումը թույլ է տալիս հաճախորդին դեռ արտադրությունից առաջ՝ 3D մոդելի վրա տեսնել և հաստատել սպասվող արդյունքը։
Ուղարկե'ք Ձեր հյուրասենյակի լուսանկարը, և մեր մասնագետները կառաջարկեն Ձեր տարածքի նախագիծը։
———————————————
📍 ք․Երևան, Արզումանյան 16/4
📲 +374 99 07 87 87
📞 +374 93 32 99 72
————————————————
#կահույք
09/06/2026
Խոհանոցի ներքևի պահարանները պլանավորելիս միշտ առաջանում է հարց՝ սովորական դարակնե՞ր, թե՞ քաշովի գզրոցներ։
👉Սովորական դարակներ. Արժեքն ավելի հասանելի է, սակայն ֆունկցիոնալությունը՝ ցածր։ Խորքում դրված իրը վերցնելու համար ստիպված եք կռանալ և հանել առջևի ամբողջ սպասքը։
👉Քաշովի գզրոցներ. Ամբողջությամբ դուրս եկող մեխանիզմների շնորհիվ դուք վերևից տեսնում եք ողջ պարունակությունը։ Օգտագործման արագությունն ու հարմարավետությունը 3 անգամ բարձր է։
Պրակտիկ խորհուրդ👇
Ներքևի հարկի համար քաշովի գզրոցների ընտրությունը լավագույն տարբերակն է։
Դրանք խնայում են Ձեր ժամանակն ու էներգիան ամեն օր։
———————————————
📍 ք․Երևան, Արզումանյան 16/4
📲 +374 99 07 87 87
📞 +374 93 32 99 72
————————————————
#կահույք
05/06/2026
Ուղարկում եք նույն նախագիծը 5 տարբեր ընկերությունների և ստանում տարբեր գներ։ Ինչու՞։ Որովհետև արտաքնապես նույն տեսքի հետևում թաքնված են տարբեր բաղադրիչներ.
▪️Էժան տարբերակում օգտագործվում է ոչ խտացված լամինատ, որը խոնավությունից արագ կուռչի։ Որակյալ տարբերակում՝ բարձր խտության նյութեր կամ ՄԴՖ՝ խոնավ գոտիներում։
▪️Կարելի է տեղադրել ծխնիներ առանց հարվածը մեղմող համակարգի, որոնք կփչանան 1 տարում, կամ սերտիֆիկացված մեխանիզմներ, որոնք կծառայեն տասնամյակներ։
▪️Որակյալ PUR սոսնձով մշակված եզրերը չեն պոկվում և չեն թողնում ջուրը ներս թափանցի, ի տարբերություն էժան տեխնոլոգիաների։
𝐀𝐑𝐖𝐎𝐎𝐃-ում Դուք ստանում եք գնի օբյեկտիվ հիմնավորում և երկարաժամկետ ներդրման երաշխիք։
Անհատական պատվերի համար գրե՛ք կամ զանգահարեք———————————————
📍 ք․Երևան, Արզումանյան 16/4
📲 +374 99 07 87 87
📞 +374 93 32 99 72
————————————————
#կահույք
01/06/2026
Բնակարանի կահավորումը կա՛մ դառնում է Ձեր կյանքի ամենահաջողված ներդրումը, կա՛մ վերածվում է անվերջանալի քաշքշուկների՝ դիզայներների և կահույքագործների միջև։
Երբ դիզայները գծում է պատկեր, որը տեխնիկապես անհնար է իրականացնել, իսկ կահույքագործը ստիպված է լինում տեղում «մոտավոր» լուծումներ տալ, տուժում է վերջնական արդյունքը։
Միակ արդյունավետ տարբերակը ամբողջական ցիկլով (all-in-one) աշխատանքն է՝ նախագծումից, ինժեներական ճշգրիտ հաշվարկներից մինչև սեփական արտադրամասում պատրաստում և տեղադրում։
Ի՞նչ է տալիս այս մոտեցումը պատվիրատուին👇
✔️100% համապատասխանություն․ Իրականությունը ճշգրտությամբ կրկնում է 3D նախագիծը։
✔️Մեկ պատասխանատու․ Կազմակերպությունն ինքն է վերահսկում ողջ շղթան, ինչը բացառում է սխալների համար մեղքը միմյանց վրա գցելու պրակտիկան։
✔️Կանխատեսելի բյուջե և ժամկետներ․ Տեխնիկական բոլոր խնդիրները լուծվում են մինչև արտադրությունն սկսելը, այլ ոչ թե տեղադրման ընթացքում։
Կահավորումը երկարաժամկետ արժեքի և ֆունկցիոնալության ներդրում է։ Այն պետք է իրականացվի մեկ պրոֆեսիոնալ թիմի կողմից՝ գաղափարից մինչև տեղադրում։
———————————————
📍 ք․Երևան, Արզումանյան 16/4
📲 +374 99 07 87 87
📞 +374 93 32 99 72
————————————————
#կահույք
24/05/2026
Մեծ զգեստապահարան ունենալը դեռ չի նշանակում, որ այնտեղ ամեն ինչ տեղավորվելու է:
Ճիշտ պահարանը հաշվարկվում է ներսից՝ ըստ էրգոնոմիկայի հստակ կանոնների.
🔸Գոտիավորման տրամաբանությունը. Ամենօրյա հագուստը տեղադրվում է ակտիվ գոտում (հատակից 60-170 սմ բարձրության վրա), իսկ սեզոնային իրերը՝ 170 սմ-ից բարձր։
🔸Կախիչների մաթեմատիկան. Երկար հագուստի համար նախատեսվում է 140-160 սմ բարձրություն, կարճերի համար՝ 90-110 սմ։ Սա խնայում է տարածության մինչև 40%-ը։
🔸 Խորության ստանդարտ. Օպտիմալ խորությունը 60 սմ է։ Ավելի կարճ լինելու դեպքում հագուստը սեղմվում է դռներին, ավելի խորը տարբերակում՝ հետևի շարքն անհասանելի է դառնում։
Ցանկանու՞մ եք ունենալ կատարյալ կազմակերպված զգեստապահարան, որը երկար տարիներ չի կորցնում իր արժեքը։
Դիմե՛ք հիմա և ստացե՛ք Ձեր տարածքին համապատասխան անհատական առաջարկ։
———————————————
📍 ք․Երևան, Արզումանյան 16/4
📲 +374 99 07 87 87
📞 +374 93 32 99 72
————————————————
#կահույք
22/05/2026
Գեղեցիկ ֆասադը դեռ հարմարավետ խոհանոցի երաշխիք չէ
Ճիշտ էրգոնոմիկայի հիմքում ընկած է «Աշխատանքային եռանկյունու» (𝐖𝐨𝐫𝐤 𝐓𝐫𝐢𝐚𝐧𝐠𝐥𝐞) կանոնը։
Խոհանոցում հիմնական շարժը կատարվում է 3 կետերի միջև՝ Սառնարան (պահեստավորում), Լվացարան (պատրաստում) և Օջախ (եփում)։
🔸Այս կետերի միջև յուրաքանչյուր գծի երկարությունը պետք է լինի 𝟏.𝟐մ-ից մինչև 𝟐.𝟕մ սահմաններում։ Ընդհանուր եռանկյունու պարագիծը չպետք է գերազանցի 8մ-ը։
🔸 Ճիշտ հաշվարկված հեռավորությունը նվազեցնում է խոհանոցում ավելորդ շարժումները 𝟔𝟎%-ով և խնայում պատրաստման ժամանակի մինչև 𝟑𝟎%-ը։
🔸Աշխատանքային մակերեսի ստանդարտ բարձրությունը (𝟴𝟱-𝟵𝟬սմ) 𝗔𝗥𝗪𝗢𝗢𝗗-ում հարմարեցվում է պատվիրատուի հասակին՝ ողնաշարի ծանրաբեռնվածությունը բացառելու համար։
📩 Եթե ցանկանում եք ունենալ խոհանոց, որը երկար տարիներ չի կորցնում իր արժեքը, դիմե՛ք հիմա և ստացե՛ք Ձեր տարածքին համապատասխան անհատական առաջարկ։
———————————————
📍 ք․Երևան, Արզումանյան 16/4
📲 +374 99 07 87 87
📞 +374 93 32 99 72
————————————————
#կահույք
19/05/2026
Կահույքի հարցում խնայողությունը հաճախ դառնում է լրացուցիչ ծախս։
Մասսայական արտադրության կամ ցածրորակ հումքով պատրաստված կահույքը «թանկ» է նստում պատվիրատուի վրա՝ կորցրած ժամանակի, փչացած նյարդերի և շուտափույթ վերանորոգման պատճառով։
ARWOOD-ն առաջարկում է այլ հաշվարկ👇
🔸Մեկանգամյա ներդրում. Դուք վճարում եք որակի համար մեկ անգամ և մոռանում խնդիրների մասին տասնամյակներով։
🔸Չհնացող արժեք Բնական փայտը և ճիշտ դիզայնը տարիների հետ միայն ավելի «թանկ» տեսք են ստանում։
Կարող եք ընտրել ժամանակավոր լուծում կամ ներդրում կատարել որակի մեջ. մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին։
———————————————
📍 ք․Երևան, Արզումանյան 16/4
📲 +374 99 07 87 87
📞 +374 93 32 99 72
————————————————
#կահույք
17/05/2026
👉 Կահույքի որակը որոշվում է նույնիսկ դետալներով։
ARWOOD-ի նախագծերում օգտագործվում են միայն պրեմիում դասի մեխանիզմներ, որոնք նախատեսված են տասնյակ տարիների անխափան աշխատանքի համար։
Մենք չենք սահմանափակվում միայն արտաքին դիզայնով. մեզ համար կարևոր է յուրաքանչյուր դետալի ֆունկցիոնալությունը։
Մանրուքները ստեղծում են կատարելություն, իսկ կատարելությունը մանրուք չէ։
————————————————
📍 ք․Երևան, Արզումանյան 16/4
📲 +374 99 07 87 87
📞 +374 93 32 99 72
————————————————
#կահույք